Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է Մինսկի քաղաքապետին: Բելառուսի մայրաքաղաքի նոր քաղաքապետ է նշանակվել Անդրեյ Շորեցը, հաղորդում է «Ինտերֆաքս Բելառուսը»՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Մինսկի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Նիկոլայ Լադուտկոն:

Անդրեյ Շորեցը 2011թ. հունիսից նա զբաղեցրել է Բելառուսի բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ եղել է նույն գերատեսչության փոխնախարարը: