ՆԱՏՕ-ն հայտարարել է Արեւելյան Եվրոպայի եւ Բալթիայի երկրներում խոշոր զորավարժություններ անցկացնելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդներում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի հրամանատար, գեներալ Հանս-Լոթար Դոմրեզեին:

«Նախկինում մենք 25-40 հազար զինվորների մասնակցությամբ զորավարժություններ էինք անցկացնում միայն ՆԱՏՕ-ի անդամ արեւմտյան երկրներում, եւ ես կարող եմ պատկերացնել, որ ապագայում մենք նման միջոցառում կկազմակերպենք նաեւ Արեւելյան Եվրոպայում եւ Բալթյան երկրներում», - մեջբերում է գործակալությունը գերմանացի զորահրամանատարի խոսքերը, որը չի նշել զորավարժությունների անցկացման ժամկետը:

Գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ն արագ արձագանքման ուժեր է ստեղծում ՝ 5-7 հազար կազմով, որոնք 2-5 օրում կկարողանան հասնել ռազմական գործողությունների վայր: 

Գործակալությունը հիշեցնում է, որ  ՆԱՏՕ-ի մարտունակության բարձրացման ծրագիրը հաստատվել էր սեպտեմբերի 5-ին՝ Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: