Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի Հանրապետության նախկին նախարար եւ պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական եւ հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար եւ պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին:

Իր երկարամյա բեղմնավոր եւ բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների եւ արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը:

Սուրեն Խանամիրյանի՝ վաստակաշատ գործչի եւ վառ անհատականության հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին եւ մերձավորներին, ողջ լիբանանահայությանը»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: