Հայաստանը տարեկան լքում եւ չի վերադառնում բնակչության 1%-ը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ այս երեւույթը միանշանակ ցանկալի չէ այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է: «Եվ սա ամենամեղմ գնահատականն է: Սա նշանակում է, որ տարեկան մեր առանց այդ էլ փոքրիկ շուկան 1%-ով կրճատվում է», - ընդգծեց Ռուբեն Եգանյանը:

Նա հավելեց, որ 10 տարվա ընթացքում Հայաստանը լքել եւ չի վերադարձել 320 հազար մարդ: Անդրադառնալով այսօրվա պայմաններին, որոնք նպաստումեն արտագաղթի աճին, Ռուբեն Եգանյանը նշեց երկրում աշխատավարձի ցածր մակարդակը: «Երկրորդ տեղում  սոցիալ-բարոյական գործոնն է՝ ապագայի նկատմամբ անվստահությունը, երրորդում՝ աշխատատեղերի բացակայությունը», - փաստեց ժողովրդագիրը: Նրա խոսքով՝ հիմնականում հեռանում են սոցիալապես ակտիվ մարդիկ, որոնք չեն գերազանցում երկրի բնակչության 5-6%-ը: