Ազգային ժողովի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 7-ին, որոշել է ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:
Նախագծի հեղինակներն են ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը:
Հանձնաժողովի անդամները լինելու են տասը, նրանք ուսումնասիրելու են գործարանի մասնավորեցման գործընթացը, կառավարության եւ գնորդի ստանձնած պարտավորություններն ու դրանց փաստացի կատարման վիճակը, ընկերության ստանձնած վարկային պարտավորությունները եւ դրանց օգտագործման արդյունավետությունը:
Աշխատանքներն ամփոփվելու են 2015թ.-ի աշնանը:




























