Ոստիկանության Մաշտոցի բաժնում մայիսի 2-ին, ժամը 20.00-ին, հաղորդում էր ստացվել, որ մոտ 20 տարեկան մի տղա Դավիթաշեն թաղամասի դպրոցներից մեկի դիմաց մի կնոջ հրել-գցել էր գետին եւ պարանոցից գողացել 400.000 դրամ արժողության ոսկյա շղթան:

Ոստիկանները տուժողին դատաբժշկի ուղեգիր էին տվել:

Ոստիկաններն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել է հոկտեմբերի 1-ին կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկված, 1989 թ. ծնված Վարդան Մ.-ն։

Պարզվել է նաեւ, որ նա սեպտեմբերի 19-ին, Ժամը 18.30-ի սահմաններում, Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի մուտքի աստիճանների վրա պոկել էր 1956 թ. ծնված Սուսաննա Կ.-ի պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի՝ պատճառելով մոտ 615.000 դրամի նյութական վնաս:

Վարդան Մ.-ն կալանավորված է:

Կատարվում է քննություն: