Ճապոնիայի եւ Չինաստանի կառավարությունները համաձայնեցնում են երկու երկրների առաջնորդների միջեւ երկկողմ պաշտոնական հանդիպում անցկացնելու նախապատրաստական վերջին տարրերը հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով NHK ճապոնական հանրային հեռուտատեսությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի միջեւ:
Կենտրոնական ճապոնական հեռուստաալիքի տեղեկություններով՝ Ճապոնիայի եւ ՉԺՀ-ի առաջնորդների միջեւ հանդիպումը 2012թ.-ից ի վեր առաջին անգամ կկայանա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ՉԺՀ-ի նավերը հերթական անգամ մտել են Արեւելաչինական ծովի՝ Ճապոնիայի հետ վիճաելի գոտի:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների սրացումը տեղի էր ունեցել այս շաբաթ այն բանից հետո, երբ Ճապոնիան ազգայնացրել էր 5 վիճահարույց կղզիներից 3-ը` դրանք գնելով մասնավոր սեփականատերերից:




























