Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ներկացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Ադրբեջանի երկու քաղաքացիներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ խոսքը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի` Լեռնային Ղարաբաղում կալանավորված անդամների մասին է: Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիեւը մեղադրվում են միշարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ անչափահասի սպանության մեջ: