Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունը նոյեմբերի 10-ին կկազմակերպի  «Շրջանավարտի միացյալ օր»՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվան:

Ներկայումս ռուսական բուհերի 1 մլն շրջանավարտներ են աշխատում աշխարհի 173 երկրներում:

NEWS.am-ին «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավարը հայտնեց, որ շրջանավարտների հանդիպումը կկայանա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճում  (17-րդ մասնաշենք) ՝ ժ. 14.30 –ից 16.00-ն:

Հրավիրյալների թվում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Մ. Կալինինը, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի, «Սիներգիա» համալսարանի ներկայացուցիչներ եւ ՀՀ կառավարական շրջանակի այլ պաշտոնատար անձինք:

Տեղեկությունների համար զանգահարել  093 354216 հեռախոսահամարով:

Տոնն այս տարի նշվում է առաջին անգամ եւ ներառել է շատ երկրներ: Առաջին երկիրը, որտեղ հանդիսություններ են եղել, Հորդանանն էր: