Աշխարհն այսօր ատոմային պատերազմի շեմին է, իսկ Ռուսաստանը եւ Արեւմուտքի երկրները վերադառնում են նոր հակամարտության, հայտնում է Russian Today-ը՝ մեջբերելով հայտնի գիտնական եւ հասարակական գործիչ Նոամի Խոմսկու խոսքերը:

Ըստ գիտնականի՝ ՆԱՏՕ-ն մշտապես ընդլայնում է իր սահմանները դեպի արեւելք:  «ՆԱՏՕ-ի նպատակը փոխվել է: Այժմ դրա նպատակն է գլոբալ էներգետիկ համակարգի վերահսկողությունը, այլ ոչ թե ուժերի միջպետական հավասարակշռությունը, ինչպես որ նախկինում էր», - Խոմսկու խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Գիտնականը կարծում է, որ ատոմային պատերազմն  ամենավատ սցենարն է, որի պատճառ կարող է դառնալ ողբերգական պատահականությունը: