Բուլղարիայի վարչապետը հաստատել է  նոր վարչապետի նշանակումը, ինչպես նաեւ երկրի կառավարության նոր կազմը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ըստ թերթի՝ Բուլղարիայի նոր վարչապետ է դարձել ԳԵՐԲ կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը: «Մեզ համար Բուլղարիայի զարգացման արտաքին քաղաքական ուղղվածության այլ սցենար չկա, քան եվրոատլանտյանը: Մենք ռեֆորմիստական կառավարություն ենք, քանի որ պետական կառույցները հնացել են եւ անհապաղ վերաձեւավորման կարիք ունեն՝ սկսած այսօրվանից», - մեջբերում է թերթը Բուլղարիայի կառավարության նոր վարչապետի խոսքերը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը հրաման է ստորագրել, որում առաջարկել է Բորիսովին ընտրել նոր կոալիցիոն կառավարության վարչապետ:

Աղբյուրը նշում է, որ Բոյկո Բորիսովը ծնվել է 1959 թ. հունիսին Բուլղարիայում:  Ատենախոսություն է պաշտպանել  «Օպերատիվ կազմի հոգեբանաֆիզիկական պատրաստվածությունը» թեմայով: 1991 թ. նա հիմնադրել է  «Իպոն-1» ընկերությունը: Այնուհետեւ եղել է Սոֆիայի քաղաքապետը: