Կյանքի, կեցության ողջ իմաստը սիրո մեջ է: Russian Today-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ընդհանրապես սիրո մեջ է կայանում կյանքի, կեցության իմաստը: Դա սեր է առ ընտանիքը, երեխաներ, Հայրենիք», - ասել է նախագահը:

Պուտինը հույս է հայտնել, որ ռուս հասարակությունը կարող է ամրապնդել սերը Հայրենիքի նկատմամբ: «Սա հենց այն գերխնդիրն է, որին մենք պետ է ձգտենք, եւ ես բացարձակապես համոզված եմ, որ մեզ հաջողություն է սպասվում», - հավելել է նա:

Իր ելույթի շրջանակներում նախագահը, անդրադառնալով «աշխարհագրություն» դպրոցական առարկայի ժողովրդականացմանը, նա հաղորդեց, որ այդ առարկան կարող է եւ պետք է դառնա ամենահրապուրիչը դպրոցական ծրագրում: Պուտինը առաջարկել է աշխարհագրություն առարկայից համազգային կամավորական թեստավորում անցկացնել: