Ադրբեջանի համար շահավետ չէ, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակային գործընթացի կողմ, սակայն բոլորը հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության հարցը չի լուծվի: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե եռակողմ բանակցությունները են տարվել երկու ճանաչված հանրապետությունների եւ ԼՂՀ-ի միջեւ, եւ քննարկման առարկա են եղել նրանց շահերը:
Միաժամանակ Ղուլյանը նշել է, որ բանակցային գործընթացքում ԼՂՀ-ի մասնակցության հարցը քննարկելու անհրաժեշտություն չկա:
Անդրադառնալով փոխզիջումների թեմային՝ Ղուլյանը նշել է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է նշանակում «փխզիջում». «Մենք պարտաստ ենք անցնել ճանապարհի մեր մասը, սակայն ամեն ինչ կախված է այն բանից՝ պարտաստ է, արդյոք, Ադրբեջանն անցնել այդ ուղիով»:
Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ամենակարեւորն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները, ղարաբաղյան հարցի շուրջ նույնական դիրքորոշում ունեն: «Հարցի լուծման համար մենք չենք մտածում փոխզիջումների մասին, մենք կարծում ենք, որ խնդրի լուծում ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է», - հայտարարել է Սահակյանը:




























