ԼՂՀ-ում խաղաղապահ ուժերի առկայության անհրաժեշտություն չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Դա ընդամենը խոսակցություններ են, պարզապես մարդիկ իրենց տեսակետն են հայտնում: Պաշտպանության բանակը ունակ է ապահովել ԼՂՀ անվտանգությունը, ինչպես դա ապացուցել է օգոստոսյան իրադարձությունների ժամանակ շփման գծում»,-հայտարարել է Սահակյանը:

Նա նաեւ նշել է, որ հաճախ լրատվամիջոցները ուշադրություն են դարձնում ոչ թե երկրների դիրքորոշումներին, այլ այս կամ այն քաղաքական գործիչներին:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ այս եւ այլ հարցեր՝ կապված ԼՂՀ-ի հետ, չեն կարող լուծվել առանց պաշտոնական Ղարաբաղի մասնակցության: