Բարաք Օբամայի «քաղաքական մոգության» հատուկ ձեւը աշխատեց միայն իր համար. նրա կուսակցությանը եւ ամբողջ երկրին այն միայն վնասեց է, գրում է The Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ Բարաք Օբաման տաղանդավոր քաղաքական գործիչ է, սակայն նրա գործողությունները վնաս են հասցրել ազգին եւ իր կուսակցությանը, եւ ընտրություներից հետո կազմակերպված մամուլի ասուլիսը ապացուցել է, որ Օբաման պատրաստ չէ ընդունել իր սխալները:
«Սեփական ուժերի նկատմամբ իր համոզվածությունը վերածվել է ժխտման. նա երեւակայում է, որ ընտրությունները զանգվածային հիստերիա են՝ ուղղված գործող առաջնորդի դեմ, այլ ոչ թե իր քաղաքականության եւ վարչակազմի նկատմամբ արձագանք», - գրում է WP-ն:
Պարբերականը նշում է, որ Բարաք Օբամայի դեպքում սեփական բարոյական սկզբունքներին հավատարմության ունակությանը փոխարինելու է եկել, հեղինակի խոսքով, ընդդիմության նկատմամբ «անվայել» քամահրանքը: Այս կամ առաջադրանքների իրականացման հետ կապված հպարտության զգացողությանը փոխարինելու է եկել այն համոզմունքը, որ ամերիկացիները «ոչ բավարար» չափով են երախտապարտ իրեն՝ իբրեւ թե վերջին 6 տարիների ընթացքում ԱՄՆ-ում տեղ գտած «իրական առաջընթացի» համար:
Ակնհայտ է, որ Օբաման «բնակչության այն երկու երրորդ մասին», ովքեր ընտրություններին չեն մասնակցել, համարում է իր նկատմամբ բարեհաճ տրամադրված լսարան: Պարբերականի լրագրողի կարծիքով, մտածողության այս ձեւը խորտակիչ է նախագահի կուսակցության համար:
Երեքշաբթի տեղի ունեած Սենատի միջանկյալ ընտրություններին Դեմոկտրական կուսակցությունը 1980թ.-ից ի վեր կրեց իր առաջին պարտությունը: Բացի այդ, Օբամայի նախագահության տարիներին դեմոկրատները ներկայացուցիչների պալատում զրկվել են 70 տեղից:




























