Երիտասարդ զույգը Մոսկվայում դանակով կտրել է թափառական շան կոկորդը եւ դեն նետել կենդանուն: Այս մասին գրում է ridus.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, առնետները կրծել են Եկատերինա Կ.-ի եւ Սերգեյ Մ.-ի ավտոմեքենայի հոսանքալարերը: Վերջինները, սակայն, եզրակացրել են, որ մեղավորը Չերնիշ անունով շունն է:
Ամուսինները որոշել են սպանել կենդանուն՝ վրեժ լուծելու համար: Վիրավոր շան ոռնոցը գրավել է ավտոկայանատեղիի աշխատակիցների ուշադրությունը: Նրանք մշակել են կենդանու պարանոցի վերքը եւ նրան տեղափոխել անասնաբույժի մոտ: Շենքի բնակիչները շան բուժման համար 60 հազար ռուբլի են հավաքել:
Շանը սպանելու փորձ կատարած ամուսիններն իրենց արարքի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս: Տեղի բնակիչները մտադիր են անհաջողակ սպանողներին պատասխանատվության կանչել: Ներկայում ստուգում է կատարվում, որի արդյունքներով կարող է քրեական գործ հարուցվել:



























