The National Interest-ը կազմել է Երկիր մոլորակի 5 ամենահզոր բանակների վարկանիշը: Թերթի կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ ցանկացած երկիր իր անվտանգության սեփական բացառիկ համակարգն ունի: Բանակներին որակում տալով՝ թերթը  ուշադրություն է դարձրել  երկրի աշխարհագրական դիրքին, քաղաքական իրադրությանը, բանակի ֆինանսավորմանը եւ այլ հարցերի:

 5 խոշորագույն բանակների վարկանիշը գլխավորել է ԱՄՆ-ն, որի բանակում կա 535000 զինվոր, որոնց մեծամասնությունը ռազմական գործողությունների վետերաններ են:  Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը երկրորդ տեղում է, այն խոշորագույնն է Ասիայում: Չինաստանի ցամաքային զորքերում հաշվվում է  1,6 մլն մարտական միավոր: Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որի բանակն իր մարտունակությամբ երկրորդն է Ասիայում: Բանակում ծառայում է 1120000 մարդ: Հաջորդում է Ռուսաստանը, որի բանակում կա 285000 մարդ: Վարկանիշը եզրափակում է  Մեծ Բրիտանիան (102000 զինվորական)՝ ամենամարտունակը Եվրոպայում: