Չինաստանի եւ Ճապոնիայի առաջնորդները հանդիպել են ԱԽՏՀ-ի գագաթաժողովի շրջանակում՝ տարածքային պահանջատիրության հարցով մոտ երկամյա ընդմիջումից հետո պաշտոնական բանակցությունները վերսկսելու համար, հայտնում է BBC-ն:
Աղբյուրը նշում է, որ անմարդաբնակ, բայց ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող կղզիները, որնք Ճապոնիայում հայտնի են որպես Սենկակու, իսկ Չինաստանում՝ Դյաոյույդաո, ներկայումս Ճապոնիայի տնօրինության տակ են: Այդ կղզիները ձեռք բերելու Տոկիոյի որոշումը դարձել է հակամարտության սրացման պատճառ:
Աղբյուրը նշում է, որ ՉԺՀ-ի նախագահի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպումը կարեւոր առաջընթաց է աշխարհի երկրորդ եւ երրորդ տնտեսությունների հարաբերությունների միջեւ: Սակայն, երկրների միջեւ լարվածությունը նախկինի պես ակնհայտ է: Եվ դրա ապացույցը ՉԺՀ-ի նախագահի բավական զուսպ կեցվածքն է: Ճապոնիայի վարչապետի հետ ձեռքսեղմման ժամանակ նա չի ժպտացել:




























