Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, «Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի եւ պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6.5 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Վարդան Պետրոսյանին սատարող ֆեյսբուքյան էջից:
Նշենք, որ ավելի վաղ «Հայկական վերածնունդ»-ը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «Արդեն մեկ տարի Վարդան Պետրոսյանն իրենց պաշտպանում է կաֆկայական դատավարությունում, որի ընթացքում յուրաքանչյուր դատալսման ժամանակ ցուցադրվում է, որ նա անմեղ է եւ որ մեղադրանքները կեղծ են ու անհիմն: Պաշտպանությունը շարունակում է Վարդան Պետրոսյանի անմեղության անհերքելի ապացույցներ ներկայացնել: Սփյուռքը պետք է սատարի նրան, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին»:
Լուսանկարները՝ «Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասնաճյուղի անդամ Շանթ Ոսկերիչյանի ֆեյսբուքյան էջից:































