Խորհրդարանական եռյակը վաղը չէ մյուս օրը իր ներկայացուցիչների հերթական հանդիպումից հետո կհայտարարի հետագա գործողությունների մասին, նոյեմբերի 10-ին լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական եռյակի անդամ քաղաքական ուժերը համաձայնության կգան: «Նիստի ընթացքում մենք որոշում կկայացնենք, թե ինչպիսին կլինեն հետագա գործողությունները: Կարծում ենք, որ համաժողովրդական շարժումը նոր փուլ է թեւակոխել: Վերջնական որոշման հանգելու համար անհրաժեշտ է հավելյալ քննարկումներ անցկացնել յուրաքանչյուր կուսակցությունում»: Այսօրվա նիստում խորհրդարանական եռյակը, ըստ Մարգարյանի, քննարկել է կազմակերպչական հարցեր՝ միասնական շտաբերի ձեւավորման եւ հանրային միջոցառումներ անցկացնելու հետ կապված:




























