Պետերբերգում անհայտ տղամարդը հարձակվել է Սանկտ-Պետերբուրգի Օրենդրական ժողովի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Միլինովի վրա: Երիտասրդը փորձել է խեղդել պատգամավորին, հայտնում է Russian Today-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Միլոնովը իր երկու հանրային օգնականների հետ քայլել է նրբանցքով: Օրենսդրական ժողովի շենքի մուտքի մոտ նրանց է մոտեցել մի երիտասարդ, հանել պիջակը եւ արտաբերելով «Այժմ ես ձեզ կզրկեմ առողջությունից» խոսքերը՝ բռնել պատգամավորի պարանոցը: Կռվին միջամտել է տարածքի պարեկային ոստիկանը:

Վիտալի Միլոնովի խոսքով՝ վերջինս սպառնալիքը լուրջ չի ընդունել. «Ինձ թվում է նրա հոգեկան վիճակը նորմալ վիճակում չէ», - նշել է պտագամավորը;