Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին վերածվել է անադեկվատության մեծ տոնի: Նման կարծիք է հայտնել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գեորգի Գաբաշվիլին, գրում է «Վրաստան Օնլայնը»:
«Վրաստանի վարչապետը, ցավոք, վերածվել է անադեկավատության մեծ տոնի: Նրա յուրաքանչյուր ելույթ կատարելապես ոչ ադեկվատ է: Այժմ նա հարձակվում է իր նախարարների վրա, ովքեր երկու տարվա ընթացքում միջազգային ասպարեզում արդարացրել են այն ամենը, ինչ արել է այդ ռեժիմը:
Սակայն ես կարծում եմ, որ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, այդ թվում նաեւ՝ իշխանության շրջանում, գիտակցում են այն փաստը, որ այն ամենը, ինչ անում են Իվանիշվիլին եւ Ղարիբաշվիլին (իր ղեկավարի հանձնարարությամբ) երկրի համար իսկական աղետ է», - նշել է Գաբաշվիլին:





























