Միկրոալիքային վառարանում թողած մխացող սնունդը Մինսկի Ազգային գրադարանից շուրջ 320 մարդու տարհանման պատճառ է դարձել: Այս մասին գրում է բելառուսական Բելնովոստի գործակալությունը՝ վկայակոչելով ԱԻՆ մամուլի քարտուղար Վիտալի Նովիցկիի մամուլի քարտուղարի հայտարարությունը:
Նրա խոսքով, միկրոալիքային վառարանում թողած ուտելիքի ծխի պատճառով գործել է հրշեջ ազդանշանը:
Միջադեպի հետեւանքով գրադարանի շենքից տարհանել են բոլոր այցելուներին եւ աշխատակիցներին: Ներկայում, սակայն, գրադարանը վերականգնել է աշխատանքը:





























