Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկրի առաջատար արդյունաբերողների կողմից ճնշումների է ենթարկվում, նրանցից որոշները հրաժարվում են Մերկելի կուսակցությունը սատարել, քանի որ վերջինս չի ցանկանում չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հայտնում է The Sunday Times-ը:

Աղբյուրի համաձայն, Մերկելի խորհրդականները նշում են, որ կանցլերը վրդովված է Կրեմլի նկատմամբ Գերմանիա դիրքորոշումը փոխել պահանջող խոշոր ընկերությունների ղեկավարների հեռախոսազանգերից: Դա ձեռնարկատերերին թույլ կտա Ռուսաստանի հետ առեւտրի շնորհիվ  59 մլրդ եվրո պահպանել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Բեռլինը սկզբնապես հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել: Սակայն Ուկրաինայում մալայզիական Բոինգի կործանումը Մերկելին ստիպվել է փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: