Անկարայի համար ամենավատ մղձավանջը կլինի ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության ծրագրման բաժնի պետ Ալթայ Ջենգիզերը, հայտնում է France-Presse գործակալությունը:
Նա նշել է, որ Թուրքիան պետք է ռազմավարություն մշակի, որը կհակազդեր Հայոց ցեղասպանության մոտեցող հարյուրամյակի նախաշեմին Օսմանյան կայսրությունում այդ իրադարձությունը ճանաչելու ճնշմանը: Ալթայ Ջենգիզերը հարյուրամյակը համեմատել է «տուգանային հարված-ի հետ՝ ասելով, որ դրա օգնությամբ որոշները փորձում են լուծել վեճը՝ հավելելով, որ Անկարայի համար ամենավատ մղձավանջը կլինի ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ցեղասպանության ճանաչումը:
«Մենք համաձայն չենք, որ դա լինի տուգանային հարված: Սակայն նրանք կունենան իրենց հնարավորությունը», - ասել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ նշելով, որ Թուրքիան, ով միշտ կտրականապես հերքել է հայերի ծրագրված ոչնչացումը, մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը:




























