Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու հավելյալ միջոցներ է ձեռնարկել, բայց դրանց իրավական ձեւակերպման համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի որոշումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով ԵՄ դիվանագիտության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչին:
«Մեծ աշխատանք է կատարվել նախորդ ամիսներին՝ հնարավոր միջոցների նախապատրաստման համար, որոնք նախկինի պես արդիական են: Մի քանիսն արտացոլվել են ընդունված սահմանափակումներում: Սակայն ներկայիս փաստաթղթերի ամեն մի լրացման համար մեզ նոր օրենսդրական առաջարկ է հարկավոր Խորհրդից», - ասել է Կոսյանչիչը:
Արեւմտյան երկրները մարտ ամսից արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են կիրառել ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչների, գործարարների եւ ընկերությունների նկատմամբ եւ սպառնացել ընդլայնել սահմանափակող միջոցները: Վերջինը սեպտեմբերին ընդունված պատժամիջոցներն էին:



























