Եռյակի միասնական պայքարի մասին խոսելու հիմքեր չկան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողներին հայտարարեց իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նկատեց, որ եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») ոչ մի համատեղ քայլ չի ձեռնարկել եւ ոչ մի համատեղ հայտարարություն կամ ծրագիր չի ընդունել:

«Իշխանափոխության մասին հայտարարությունները ոչ մի հիմք չունեն: Եւ ես կարծում եմ, որ եռյակը պատրաստվում է ոչ այնքան դրան, որքան 2017թ. հերթական խորհրդարանական ընտրություններին: Իսկ դա կարելի է միայն ողջունել», - նշեց Բաղդասարյանը: