«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները մտադիր են սեփական արժույթը՝ դինարը, գործածության մեջ դնել, ինչպես նաեւ մաքուր ոսկուց ու արծաթից մանրադրամներ հատել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոր դրամական միավորը շրջանառության մեջ կդրվեն առաջիկա մի քանի շաբաթներին, Սիրիայի եւ Իրաքի՝ ԻՊ-ի ենթակայության տակ գտնվողն տարածքներում:
Որպես նմուշ իսլամիստները վերցրել են 630-ական թվականներին Օսմանի խալիֆայության ժամանակներում շրջանառվող կլոր դրամները:
Նրանց այս հավակնոտ ծրագրերի հիմքում գրավված նավթահանքերից նավթի արդյունահանումից, ինչպես նաեւ այլ հանցավոր գործունեությունից (ռեկետ, բանկերի թալան, մարդկանց առեւանգման դիմաց փրկագին) ստացվող միջոցներն են:
Միայն նավթի վաճառքից ահաբեկիչների տարեկան եկամուտը, ըստ փորձագետների, կազմում է մոտ 2 մլն դոլար: «ԻՊ»-ն նավթը վաճառում է 25-50 դոլարով՝ մեկ բարելի համար: Օրական նրանք իրացնում են մոտ 30 հազար բարել նավթ:




























