2015թ. Հայաստանում կարելի է սպասել ինֆլյացիայի ֆոնի ընդլայնում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, խորհրդարանում հայտարարեց Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված կլինի պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի աճով՝ հուլիսի 1-ին ուժի մեջ մտած օրենքին համապտասխան: Թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումը ընդլայնող ազդեցություն կունենա համախառն պահանջարկի վրա, հավելեց ԿԲ-ի ղեկավարը:
«Նշված սցենարներն արդեն ներառվել են դրամավարկային քաղաքականության մեջ: Նախատեսված են նաեւ 4+/-1,5% միջանցքում ինֆլյացիան պահելուն համապատասխան գործողություններ», - հավելեց Ջավադյանը:
Հիշեցնենք որ 2014թ. հունվարի մեկից 15%-ով ավելացել են թոշակները եւ 10%-ով զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց աշխատավարձերը: Իսկ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել պետծառաղների աշխատավարձերի միասնական համակարգ սահմանող օրենքը: Միջինում նախատեսվում է աշխատավարձերի 40%-անոց աճ:




























