Նիգերիայի նախագահը մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը: 56-ամյա Գուդլակ Ջոնաթանը հայտարարել է իշխող Ժողովրդադեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշման մասին: Ընտրությունները նախատեսված են 2015-ի փետրվարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախագահի խոսքը Աբուջայում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ:
Ջոնաթանը Նիգերիան գլխավորում է 2010-ի մայիսից՝ երկրի այն ժամանակվա նախագահ Ումարու Յար’Ադուայի մահից հետո: 2011-ին նա հաղթել է ընտրություններում եւ 4 տարով գլխավորել երկիրը:
Նիգերիան դաշնային հանրապետություն է՝ նախագահական կառավարմամբ: Երկրի գլուխը նախագահն է, որը նաեւ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: Նախագահն ընտրվում է համընդհանուր քվեարկությամբ, 4 տարով եւ կարող է մեկ անգամ վերընտրվել:




























