Մերձդնեստրի իշխանությունները մտադիր են ինքնորոշման նոր հանրաքվե անցկացնել՝ պայմանով, որ ժողովրդի կամքը կճանաչվի, հաղորդում է Russian Today-ը, մեջբերելով Մերձդնեստրի հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկին: Նրա խոսքով՝ դա Մոլդովայի հետ հարաբերությունները կարգավորելու ամենահասարակ միջոցն է:

«Մենք միջազգային կազմակերպություններին միշտ առաջարկել ենք, եթե նրանք կասկածում են այդ նախընտրություններում, թող հանրաքվեն անցկացնեն միջազգային հովանու ներքո, բայց պայմանով, որ այդ հանրաքվեի արդյունքները պիտի ճանաչվեն համապատասխան միջազգային կառույցների կողմից: Մենք համարում ենք, որ դա Կիշնեւի եւ Տիրասպոլի միջեւ հարաբերությունների կարգավորման առավել կարճ ու ուղիղ ճանապարհն է»,-ասել է Շեւչուկը:

Մերձդնեստրում մի քանի հանրաքվե է անցկացվել: Վերջինը կայացել է 2006-ի, որին մասնակցել է ընտրողների 97 տոկոսը: Ընտրողները պաշտպանել են տարածաշրջանի ինքնորոշման գաղափարը: