Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ նոյեմբերի 11-ին, աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրները:
Փարիզում հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների գագաթաժողովի լույսի ներքո՝ նախարար Նալբանդյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն՝ ուղղված արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:




























