Brent մակնշման նավթի գինը Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում կրճատվել է 0,99%-ով` բարելի դիմաց կազմելով 80,86 դոլար, որը 2009թ. ամռանից հետո ամենացածր գնային ցուցանիշն է է, հայտնում է «Փրայմը»:
Վկայակոչելով փորձագետ Վասիլի Կարպունին՝ աղբյուրը նշում է, տեխնիկական վերլուծության տեսանկյունից գնի այսչափ նվազեցումը կարող է ճանապարհ հարթել բարելի դիմաց 76,5-77,5 դոլար թիրախային ուղենիշի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ բարձր գները պահպանելու նպատակով Սաուդյան Արաբիան պատրաստ է կրճատել նավթի հանույթը: «Սեւ ոսկու»՝ բարելի դիմաց 80 դոլար գինը շահավետ կլինի OPEC-ի երկրների մեծ մասի համար, որի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:





























