Մերձմոսկվայում ոստիկանը վթարի մասնակից է դարձել եւ փախել դեպքի վայրից, հայտնում է BFM-ը:

Դեպքը կատարվել է ոստիկանի համար ոչ աշխատանքային ժամի, այդ պատճառով նա քաղաքացիական հագուստով է եղել: Օպերլիազորը ՎԱԶ 2112 մեքենայով է եղել: Նա դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է  Ford Mondeo-ին:

Իրավապահը ստիպված դիմել է բժիշկների օգնությանը: Նրանից  արյան նմուշ են վերցրել, որպեսզի պարզեն՝ խմել է արդյոք ղեկին նստելուց առաջ: Վթարի հետեւանքով ուրիշ ոչ ոք չի տուժել:

Աղբյուրը հիշեցնում է, որ ոստիկաններն իրենք հաճախ տուժում են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտողների պատճառով: Հոկտեմբերի վերջին Մոսկվայում եկվորը վթարից հետո ծեծել էր ոստիկանության աշխատակցին: