Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են կեղծ էքստրասենսերին, հայտնում է «Ռուսական թերթը»:

Կեղծ էքստրասենսները իրենց գործունեությունը ծավալել են Մոսկվայում՝  2013թ.-ից՝ «Էքստրասենսորության եւ ճակատագրերի շտկման միջազգային կենտրոն» ցուցանակով: Կասկածյալները ընդունել են հեռախոսազանգեր եւ գիտակցաբար քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ հաղորդելով նրանց կամ հազատներին ուղղված անեծքի եւ «աչքով տալու» մասին: Դրանից հետո կեղծ էստրասենսները առաջարկել են հեռավորության վրա իրականացնել բոլոր մոգական ծիսակարգերը: 

Միստիկ ծիսակատարությունը վճարելուց հետո, որոնց արժեքը կազմել է հարյուր հազարավոր ռուբլիներ, հաճախորդներին համոզել են լրացուցիչ սեանսներ անցկացնել: Բուժումը շարունակելուց հրաժարվելու դեպքում քաղաքացիներին վախեցրել են տարբեր մահացու հիվանդություններով: