Իտալացի քաղաքական գործիչը եվրագոտուց դուրս գալու հարցով Եվրախորհրդարանում հանրաքվեի նախագիծ է ներկայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իտալիայի ընդդիմադիր «5 աստղ» շարժման առաջնորդ Բելլե Գրիլլոն իր ելույթում դատապարտել է ինչպես ԵՄ քաղաքականությունն ընդհանրապես, որն, ըստ նրա, ուղղված է Եվրոպայի քաղաքացիների դեմ, այնպես էլ առաձին երկրների, մասնավորապես Գերմանիային եւ հայրենի Իտալիային:
Քաղաքական գործիչը խոսել է այնպիսի խնդիրների ,ասին, ինչպիսին է գործազրկությունը: Նա մեղադրել է բանկերին ու եվրոպական կառավարությանը տնտեսական շահեր հետապնդելու մեջ, հայտարարել, որ չկա ժողովրդավարություն:
«Մենք հոգնել ենք անընդհատ մեզ զոհաբերելուց: Մենք ուզում ենք վերադարձնել ազգային արժույթի ինքնիշխանությունը, որպեսզի փրկենք մեր ընկերությունները: Մենք պատերազմի մեջ ենք ոչ թե «Իսլամական պետության» կամ Ռուսաստանի դեմ, այլ Եվրոպայի կենտրոնական բանկի դեմ»,-ասել է նա:
Ինքը՝ Բելլե Գրիլլոն, ոչ Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է, որ եվրապատգամավոր: Եվրախորհրդարանում «5 աստղ» շարժման պատգամավորները համարվում են եվրոհոռետեսներ եւ բրիտանացի Նայջել Ֆարաջի հետ նույն խմբակցության մեջ են: Եվրոյից հրաժարումը շարժման կարգախոսներից մեկն է:





























