Չինուհիները առաջին տիկնոջը՝ Պեն Լիյուանին շալը հանձնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել են պոտենցիալ ամուսնու իդեալ, ինչպես նաեւ գործարկել են հետեւյալ հեշտեգերը. «Հոգատար Պուտին» եւ «Ջենթլմեն Պուտին», - հայտնում է Lenta.ru-ն:

Չինուհիները կարծում են, որ Լիյուանի նկատմամբ Պուտինի հոգատարությունը «ինքնավստահ եւ այլոց կարծիքների հետ հաշվի չնստող տղամարդու քայլ էր»;

«Եթե ամուսնանալ, ապա միայն այնպիսի տղամարդու հետ, ինչպիսին Պուտինն է», - գրել է Weibo օգտատերերից մեկը:

Հիշեցնենք, որ չինական լրատվամիջոցները հեռացրել է տեսանյութը, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահի կնոջ՝ Պեն Լիյուանի ուսերին շալ է գցում: