Ռուսաստանը մոտ ժամանակներս կստանա առաջին «Միստրալ» ուղղաթիռակիրը: Ուղղաթիռակրի փոխանցման ամսաթիվը դեռ չի որոշվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանին:
«Ներկա պահին իրավիրճակը հետեւյալն է. ուղղաթիռակրի մատակարարումը կարող է իրականացվել մոտ ժամանակներս, սակայն, ինչպես ձեզ հայտնի է, DCNS նավաշինական կորպորացիան հաղորդել է, որ այսօրվա դրույթյամբ կառավարության կողմից արտահանման թույլտվություն չունի: Այսպիսով, մատակարարաման ոչ մի ամսաթիվ ներկա պահին չի սահմանվել: «Ռոսօբորոտէքսպորտի» հետ գործարքը առաջին նավի առաքումը ենթադրում է 2014թ. աշնանը, իսկ երկրորդինը՝ 2015թ. աշնանը», - գործակալությունը մեջբերումէ Լե Դրիանին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը հոկտեմբերի վերջին հայտարել էր, որ Ռուսաստանին առաջին «Միստրալի» փոխանցման համար պայմաններ չկան:





























