Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում բացվել է առաջին նուդիստական ծովափը, հաղորդում է Fox News-ը: Նշվում է, որ դա հնարավոր է դարձել ակտիվիստների հաջող քարոզարշավից հետո:
Աբրիկո ծովափը, որտեղ հիմա թույլատրվում է հանգստանալ առանց հագուստի, գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնից մեկ ժամվա հեռավորություն վրա:
«Սա համարձակ որոշում է, եւ դա կօգնի Ռիոյին դառնալ մշակութային եւ զբոսաշրջային ուղենիշ»,-հայտարարել է ակտիվիստուհի Պաուլա Նոգեյրան, որը նախորդ տարի Իպանեմայում թոփլես բողոքի ակցիա էր կազմակերպել, հաղորդում է Gazeta-ն:
Աբրիկոն վաղում նուդիստների սիրելի ծովափն էր, սակայն այն միայն հիմա է պաշտոնական կարգավիճակ ստանում:




























