Ռուսաստանում տղամարդը կրակել է անասնաբույժին՝ մտածելով, որ վերջինս սպանել է իր շանը, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունը:
«Բժշկական օգնություն տրամադրելու ընթացքում բժիշկը անզգայացրել է շանը: Որոշ ժամանակ անց շան տերը մտահոգություն է հայտնել, որ նրա շունը այդպես էլ ուշքի չի եկել եւ անասնաբուժական կլինիկայի բուժանձնակազմին մեղադրել է կենդանուն սպանելու մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բժիշկների պատճառաբանություններին, որ կենդանին դեռեւս անզգայացումից դուրս չի եկել, տղամարդը հրաժարվել է հավատալ: Նա լքել է կլինիկան եւ որոշ ժամանակ անց վերադարձել հրազենով եւ կրակել վիրահատող բժշկի աշխատասենյակի ուղղությամբ, հայտնում է Gazeta-ն:
Անասնաբուժական կլինիկայի բժիշկը դիմել է հիվանդանոց: Այժմ ստուգումներ են անցկացվում:




























