Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկին, ով անցյալ տարի ուղեղի կաթված էր ստացել, ֆրանսիական Գրենոբլում հոսպիտալացրել են: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
«Նրան տեղափոխել են Գրենոբլի քաղաքային հիվանդանոց՝ օգնություն ցուցաբերելու համար»,- տեղեկացրել է աղբյուրը: Նախագահի հոսպիտալացման պատճառը չի հաղորդվում:
Ըստ Gazeta-ի, 77-ամյա Բուտեֆլիկը, ով նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1999 թվականից, անցյալ տարի ուղեղի կաթված ստանալուց հետո Փարիզում հոսպիտալացվել էր:




























