Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, ով հայտնի է իր համեստությամբ, հրաժարվել է 1 մլն դոլարով վաճառել իր Volkswagen Beetle-ն: Այս մասին հաղորդում է Noticias24-ը:
Նախագահի խոսքով, ինքը երկու նման ավտոմեքենա ունի, սակայն դրանցից մեկը, որն ընկերները նվիրել են 2010 թվականին, չի աշխատում:
«Ես երբեք դրանք չեմ վաճառի, քանի որ ընկերներիս համար դա վիրավորական կլինի: Նրանք միասին հավաքվել են՝ ինձ նվեր մատուցելու համար»,- հայտարարել է Մուխիկան:
Ըստ Gazeta-ի, ավելի վաղ հաղորդվում էր, որ արաբ անանուն շեյխը ցանկանում է գնել Ուրուգվայի նախագահին պատկանող 1987 թվականի Volkswagen Beetle-ն:




























