Ռումինիայի նախագահական ընտրություններում առաջատարն է Սիբիուի 55-ամյա քաղաքապետ, էթնիկ գերմանացի Կլաուս Յոհաննիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական բյուրոյի տվյալները:
Ըստ աղբյուրի՝ Յոհաննիսը հավաքել է 55,79% ձայն, իսկ նրա մրցակից, վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական իշխող կուսակցության առաջնորդ Վիկտոր Պոնտան՝ 44,2%: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության հայտը ռեկորդային բարձր է եղել՝ 62,04%, որը տասը տոկոսով ավելի է նոյեմբերի 2-ի առաջին փուլից:
Չսպասելով բյուրոյի պաշտոնական տեղեկությանը՝ Պոնտան ընդունել է պարտությունը՝ Յոհաննիսին՝ շնորհավորելով հաղթանակի առթիվ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2007թ.՝ ԵՄ մուտք գործելուց հետո, սա Ռումինիայում նախագահի առաջին փոփոխությունն է: Ներկայիս նախագահ Տրայան Բեսեսկուն իր պաշտոնը լքում է երկու հնգամյա ժամկետներից հետո: Յոհաննսին իր պաշտոնին կանցնի դեկտեմբերի 22-ին, երբ լրանում է կոմունիստական բռնապետ Նիկոլայ Չաուշեսկուի տապալման քառորդ դարը: Այդ ընթացքում Ռումինիան վերածվել է ԵՄ ամենաաղքատ երկրներից մեկը:
Յոհաննիսն անցյալում ֆիզիկայի ուսուցիչ է եղել, նա գերմանացի ընտանիքից է, չորս անգամ ընտրվել է Սիբիուի քաղաքապետ, կարողացել է ներգրավել զբոսաշրջիկների եւ արտասահմանյան ներդրումներ:




























