Մերձմոսկովյան ճանապարհներին վարորդների սպանության համար ձերբակալված «ԳՏԱ  հանցախմբի» անդամները 2014թ. վերջին եւ հաջորդ տարվա սկզբին ծրագրել էին մի շարք ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում եւ Մերձմոսկվայում , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Ըստ գործակալության՝ հանցախմբի  գաղտնարաններից մեկում հայտնաբերվել է մի քանի հարյուր կգ պայթուցիկ: Վարորդների սպանությունները խմբի նոր անդամների համար ստուգումներ էին հանդիսանում, ինչպես նաեւ համալրում էին հանցախմբի  գանձարանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա մայիսից իրականացված վարորդների սպանությունների շարքը ավելի վաղ մեծ իրարանցում էր առաջացրել հանրության շրջանում. Լուրեր էին տարածվել մի վայրագ խմբի մասին, որը մամուլում ստացել էր «ԳՏԱ-ի հանցախումբ» անվանումը, դրա անդամները սպանում էին վարորդներին: Հանցախումբը միայն Մոսկվայի եւ Մերձմոսկվայի ճանապարհներին գործել է 14 սպանություն: Սակայն քննության ընթացքում ստուգվելու է հանցախմբի հանցակցությունը նաեւ այլ հանցագործություններին: