Գերմանիայի Մյուստրեն քաղաքի հնագետները Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Յուպիտեր Դոլիհենի սրբատեղիում անհայտ աստծո պատկերով ռելիեֆային կողոթ են հայտնաբերել:
Կողոքը բազալտից է, բարձրությունը՝ մոտ 1,5 մետր, որի վրա պատկերված է մորուքով աստվածություն, որը դուրս է գալիս տերեւներով լցված բաժակից: Ատրիբուտներից երեւում է, որ աստվածությունը կարող է պակ ունենալ պտղաբերության հետ:
Ըստ հնագետների, առանձին տարրեր այն մոտեցնում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբի պատկերներին: «Կոթողը տեղեկատվություն է տալիս այն մասին, թե ինչպես են հին արեւելյան ավանդույթները պահպանվել վաղ երկաթե դարից մինչեւ հռոմեական ժամանակները»,-ասել է պեղումների խմբի ղեկավար պրոֆեսոր Էնգելբերտ Վինտերը: Նա նշել է, որ գտածոն ցույց է տալիս տեղի կրոնական ավանդույթների անընդհատությունը, հաղորդում է «Գիտություն եւ կյանք» ամսագիրը:




























