BBC հեռարձակող ընկերության օպերատորին սպանողին Սաուդյան Արաբիայում մահվան են դատապարտել, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ աղբյուրի՝ 2004թ. հունիսին BBC-ի նկարահանող խումբը փաստագրական ֆիլմ էր նկարահանում «Ալ Կաիդայի» մասին՝  Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից ոչ հեռու, երբ նրանց ուղղությամբ կրակ էր բացվել:

Արդյունքում 36-ամյա Սայմոն Քումբերսը զոհվել էր, իսկ BBC-ի թղթակից Ֆրենկ Գարդները լուրջ վիրավորվել էր, ինչի հետեւանքով էլ անդամալույծ էր դարձել:

Քումբերսի հայրը հայտարարել է, որ հակասական զգացմունքներ ունի մահվան դատավճռի կայացման կապակցությամբ, քանի որ հասկանում է դատապարտյալի ծնողների ապրումները: