Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, նորից բուժզննում է անցնելու Բերդի բժշկական կենտրոնում: NEWS.am-ի հետ զրույցում Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը, պատմեց, որ որդին երեկվանից ցավեր ունի ոտքի շրջանում:
«Արսենը հոկտեմբերի 25-ին հիվանդանոցից դուրս է գրվել, վիճակը լավ է, բայց դեռ բշտիկներ կան ոտքերի վրա: Երեկվանից էլ ոտքն է ցավում, պատճառը չենք հասկանում, երեւի թե նյարդերից է»,- ասաց մայրը:
Նշենք, որ օգոստոսի 30-ից Արսեն Խոջոյանը երկու անգամ ընդունվել է հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:




























