Մեծ Բրիտանիան մտադիր է ընդլայնել Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը ցուցաբերվող օգնությունը: Թագավորությունը երկիր կուղարկի 10 զրահամեքենա՝ 1,8 մլն դոլարի սարքավորումներով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդին:
ԵԱՀԿ-ն, հստակեցնում է աղբյուրը, նոյեմբերի սկզբին հայտնել էր Ուկրաինայում մինչեւ տարեվերջ իր առաքելությունը 500 մարդու հասցնելու մտադրության մասին:
Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական հատուկ առաքելության ղեկավար Ալեքսանդր Հուգի խոսքով՝ նրանցից 350-ին մտադիր են ուղարկել ինքնահռչակված Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական Հանրապետություններ:
Մեծ Բրիտանիան դեռ պետք է ստանա խորհրդարանի թույլտվությունը Ուկրաինա զրահամեքենաներ ուղարկելու համար:




























