Ղազախստանի տարածքում արգելվել է Ռուսաստանից ներկրվող միանգամից մի քանի տեսակի օղին եւ գարեջուրը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Պատճառը սննդամթերքի անվտանգության պահանջներին անհամապատասխանությունն է, հայտնում է աղբյուրը՝ վկայակոչելով Ղազախստանի ազգային տնտեսության նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի մասնագետներին:

Միաժամանակ, եվրոպական որոշ երկրներում սկսել են հրաժարվել Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից եւ Գերմանիայից բերվող թռչնամսից: Այդ պետությունների թռչնաբուծարաններում որոշ ժամանակ առաջ թռչնագրիպ էր հայտնաբերվել: