Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, նոյեմբերի 17-ին, ժամը 08.50-ին,   խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 27-ամյա Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել:

Այդ ընթացքում նա ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետեւ գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով հայհոյանքներ:

Դավիթ Հ.-ն վնասազերծվել եւ բերման է ենթարկվել:

Ոստիկանության երկու ծառայողներ դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից եւ ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»: 

Դավիթ Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: